Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեկ տուն է՝ մեր անասնաֆերմային հարակից, որտեղ ապրում են գյուղի մարդիկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ, ըստ հայտարարագրի, ինքն ամենահարուստ մարզպետն է։
«Կարող եք հայտարարագիրը կրկին նայել։ Այս տարվա հայտարարագրում ներկայացրել եմ 1.5 հա հողատարածք Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում, այնտեղ ենք ապրել 1992 թվականի հողաբաժանության ժամանակահատվածում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը