31 07 2024

Տրանսպորտ, հանքեր, շինարարություն․ Երևանում օդի աղտոտվածությունը մեծ է այս երեք պատճառներով



 

4-րդ և5-դ կարգի կառուցապատող օբյեկտներում կառուցապատողը պետք է դնի օդի որակի մոնիթորինգի երկու սարք, որոնք ավտոմատ ռեժիմով տվյալներ կտրմադրեն օդում փոշու վերաբերյալ։ Նոր պահանջով էլ, շինհրապարակները պետք է շինարարության համապատասխան փոշու համար անթափանց ցանցով ծածկվեն։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը՝ նշելով, որ Երևան քաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշը բավականին բարձր է։

Նա նշեց, որ 130 դիմում են ստացել կառուցապատողներից, բայց օդի որակի մոնիթորինգի սարք դրված է 30 կառուցապատողի մոտ։

«Երևան քաղաքում օդի աղտոտվածության վրա ազդում են բացի կառուցապատումը, տրանսպորտը, հանքադյունաբերությունը, որովհետև Երևանում 15 հանք է շահագործվում և բացարձակ բոլորը՝ բաց եղանակով, ինչը բերում է օդի աղտոտվածության  ավելացման։

Ամենամեծ գործոնը շինարարությունն է, որը վերջին տարիներին իրականացվում է մեծ թափով»,- ասաց Գորիկ Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ