Tert.am-ը գրում է․ «Արարատի մարզպետի հրահանգով խճաքարի տեղափոխման տեղեկությունը հերքելու նպատակով Գարիկ Սարգսյանի հաղորդումը դատախազի կողմից ուղարկվել է ոստիկանության բաժին՝ ստուգողական գործողությունների:
Tert.am-ին հայտնել էին, որ Արարատի մարզի Սևակավանի վարչական տարածքում գտնվող սահմանամերձ սարերում գտնվող հանքերից բեռնատար ավտոմեքենաներով կարմիր խճաքար են տեղափոխում՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի իմացությամբ:
Արարատի մարզպետարանից Tert.am-ին հայտնեցին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկությունը հերքելու նպատակով դիմել է Ոստիկանություն: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզի դատախազի կողմից մարզպետի հաղորդումն ուղարկվել է Արարատի ոստիկանության բաժին՝ ստուգողական գործողությունների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը