19 07 2024

«Բոլոր 4 հարկերն էլ մե՞րն է». Փաշինյանն տիկնոջ հետ այցելել է Լոնդոնում ՀՀ դեսպանատուն



Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենք:

Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Վարչապետը շրջել է դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Կառավարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու համար հատկացրել էր ավելի քան 8 մլրդ դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ