18 07 2024

Մահացածը՝ ավագանու անդամ է, կասկածյալներից մեկը՝ քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Արայի որդին

Մահացածը՝ ավագանու անդամ է, կասկածյալներից մեկը՝ քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Արայի որդին

Ինչպես արդեն նշել էինք, Հուլիսի 17-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի էր ունեցել միջադեպ, որի արդյունքում սպանվել էր Արսեն Աֆիյանը։ Նա 36 տարեկան էր, ուներ երեք զավակ։

Սևանի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր։

Նշենք, որ ոստիկանները ձերբակալել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչների։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կասկածյալներից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ