Շուռնուխի նորակառույց 13 տներից միայն հինգն է այս պահին բնակեցված։ «Փաստինֆո»-ին այդ մասին հայտնեց Շուռնուխի նախկին համայնքապետ Հակոբ Արշակյանը։
Գյուղը կիսվելուց ու իրենց բնակության վայրը կորցնելուց հետո որոշները բնակություն են հաստատել այլ բնակավայրերում, ընտանիքներ կան, որ Գորիս են տեղափոխվել ու իրենց կենցաղը, աշխատանքը այդպես կազմակերպել։
Հ. Արշակյանի փոխանցմամբ՝ նորակառույց տների որակը վատը չէ։ «Նոր տունը՝ նոր տուն է մնում, շատերի՝ տեղափոխվելուց հետո ապրած պայմաններից տան որակի իմաստով, ավելի լավ տուն է, պարզապես մարդիկ իրենց կենցաղն ու գործերը պետք է հարմարեցնեն, որ գյուղ վերադառնան»,- ասաց Արշակյանը։
Այս պահին սահմանամերձ Շուռնուխում ջրի մեծ խնդիր չկա. տեղումնառատ տարի է եղել, երաշտ չկա ու հերիքում է նաև Շուռնուխի ջուրը, որի բացակայությունը կամ հոսքի բարակելը միայն ջրի ծավալների պակասով է պայմանավորված լինում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը