Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն այնտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
Մինչ այդ Աննա Հակոբյանն ինսթագրամի իր էջում լուսանկարներ ու տեսնայութ է հրապարակում Բեռլինից, ուր մեկնել էին դիտելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը։
Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լոնդոն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ Ալիևն այնտեղ մասնակցելու է հուլիսի 17-20-ն անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը