Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120 միլիարդը վճարել են ուկրաինացիները, ևս 200 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«ԱՄՆ-ն մեզ տվել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք և 31 միլիարդ դոլար՝ բյուջեի համար նախատեսված ծրագրերի շրջանակներում։ Դա, իհարկե, 500 միլիարդ դոլար չէ, դա լուրջ խոսակցություն չէ»,- հստակեցրել է Զելենսկին՝ հակադարձելով Թրամփի պնդմանը, թե Ուկրաինան պետք է պարզաբանի՝ ո՞ւր են գնացել ԱՄՆ-ի գումարները, կամ՝ վերադարձնի դրանք:
Անդրադառնալով իր վարկանիշի՝ մինչև 4 տոկոս իջնելու մասին Թրամփի հայտարարությանը, Զելենսկին նշել է, որ, ցավոք, Թրամփն ապատեղեկացված է, և իրական սոցհարցումների արդյունքներն այլ բան են ասում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը