Իմ գործընկերոջ ուղիղ հարցին, թե արդյո"ք Թրամփը Պուտինին դիկտատոր համարում է, ԱՄՆ նախագահը խուսափել է պատասխանից։ Այս մասին հայտնել է France 24-ի թղթակից Ֆրեյզեր Ջեքսոնը։
Թրամփը նշել է. «Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինը եւ նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն։ Մենք ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մարդկանց սպանությունը»։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Զելենսկու ներկայությունը հանդիպումներում այնքան էլ կարեւոր չէ։
Բացի այդ, նա նշել է․ «Զելենսկուն չեն հրավիրել հանդիպման, որովհետեւ նա մինչեւ այժմ վատ է վարել բանակցությունները։ Նախ՝ պատերազմ չպետք է լիներ, իսկ եթե եղել է, այն պետք է անհապաղ լուծվեր եւ կարգավորվեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը