Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բդխ «թեթև ձեռքով» հերթական անգամ դադարեցվեցին քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Արթուր Ստեփանյանի լիազորությունները։ Դադարեցման համար հիմք հանդիսացած «պատճառը» կիրառելի/վերաբերելի է նույն ոլորտում գործունեություն ծավալող դատավորների եթե ոչ 100% ապա 99%-ի նկատմամբ։ Իմ համոզմամբ բուն պատճառը, բնականաբար, նշված խախտումը չէ (շատ ավելի ծանր «մեղքերի» համար բազմաթիվ այլ դատավորներ արժանացել են ընդամենը թեթև նկատողության) խնդիրը, ըստ իս, ոլորտը իրական պրոֆեսիոնալներից ձերբազատելն է, նշվածի մեջ հավաստիանալու համար պարզապես հարկ է հիշել վերջին ժամանակաշրջանում լիազորությունները դադարեցված Դատավորներին (Աննա Փիլոսյան, Զարուհի Նախշքարյան, Դավիթ Հարությունյան և այլոք)․․․»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը