«Համակարգում մարդիկ տարբեր են տարբեր ընկալումներով , տարբեր պարտականություններ կատարելու ունակությամբ, չես կարող բոլորի համար պատասխան տաս։ Ղեկավարն իր սենյակում նստած չի կարող մտածել,թե ինչ-որ մի աշխատակից ինչ կարող է անել»,- համեմատելով իր ղեկավարության և ներկայում հասարակության նկատմամբ իրականացված ոստիկանների գործողություններն, այդ թվում՝ մարդկանց մեջ նռնակ կիրառելուն, ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Շատ են եղել դեպքերը, որ ես համազգեստի մեջից հանել եմ մարդկանց, զուտ նրա համար , որ ուղիղ ցուցում եմ տվել՝ ինչ անել և ոնց անել։ Օսիպյանը, որ հեռախոսը դնում էր ականջին խոսում էր, էդ ականջի մեջ ես էի խոսում։ Ես միշտ փորձել եմ այնպես անել, որ հանգիստ խաղաղ գնա ամեն ինչ»,- ասաց նա։
Հարցին,թե ինչպիսի՞ ծառայող է եղել Վահե Ղազարյանը, Գասպարյանն ասաց․ «Լավ»։
Իսկ թե ինչպիսին է՝ որպես ՆԳ նախարար, նախկին ոստիկանապետն ասաց․ «Հիմա կոռեկտ չի լինի իմ կողմից գնահատականներ տալ»։
Օսիպյանի հետ կապված Գասպարյանը նաև ասաց, որ նա իրեն անպարկեշտ է պահել։
«Օսիպյանը ծիծաղելի է։ Մարդ կա իր տեսակով այստեղից այնտեղ ա գնում, Օսիպյանն իր տեսակով այդպիսինն է։ Հիմա ի՞նչ ունես ընդդիմության մեջ գնում , կանգնում ես, ի՞նչ ես ուզում ընդդիմությունից։ Զարմանալի է, որ ինքը Նիկոլին էլ դավաճանեց, առաջ էլ՝ Գասպարյան Վովայական էր, հետո՝ Սերժ Սարգսյանական, հիմա էլ փորձում է դառնա սրբազանական»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը