Այսօր մահացած պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից էր։
YerevanToday-ի տեղեկություններով, 21-ամյա Սարգիսը տան ավագ զավակն էր՝ 2 եղբայր և 1 քույր ուներ։
«Սարգիսի հայրը մահացել էր։ Երեխաների ողջ հոգսը մոր՝ Թամարայի ուսերին է։ Ընտանիքին և մայրիկին օգնելու նպատակով «Պատիվ ունեմ» ծրագրով մեկնել էր ծառայողության։ Համեստ, խելոք տղա էր, լավ ընտանիքից: Աշխատասեր էր և ընկերասեր»,- մեզ հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից մեկը:
Մեզ տեղեկացրին նաև, որ Սարգիսն ինքնասպան է եղել:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը