Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռը տևական ժամանակ է չի կարողացելվայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar կայքից: Նշենք, որ հավանաբար պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել, քանի որ կայծակ էր և ամպրոպ։
Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա- Երեւան չվերթները նույնպես չեն կարողացել վայրէջք կատարել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը փոխել է ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը