«Այսօրվա իշխանությունն արյունատենչ փոքրիկ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի։ Հունիսի 12-ը դրա ապացույցն էր»,-ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց, որ հունիսի 12-ի արձանագրումով՝ պայքարի վերադասավորման փուլ են մտել, որն ավելի ներառական, ավելի ընդգրուն է դառնալու, իր բովանդակությունը մնալու է նույնը։
«Այս պայքարը ծնվել է ապօրինի, հանցագործ իրականությունից։ Դա Տավուշի շրջանում Կիրանց, Ոսկապար, Բաղանիս գյուղերի նկատմամբ հարձակումն է, որի արդյունքում տեղի է ունեցել բոլոր օրենքներին, Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին հակառակ, միաժամանակ նաև որևէ երաշխավորների բացակայության պայմաններում։
Ըստ էության, դա ոչ սահմանագծում է, ոչ սահմանազատում, որը նույնությամբ շարունակվում է, եղել է հայրենիքի հանձնում հարկադրանքի և ճնշումների ներքո, որի հետևանքները մինչև օրս մեր տարածաշրջանի ժողովուրդը կրում է։
Ապօրինի սահմանազատումը, որ սկսվեց Տավուշից, արդեն տարածվում է ողջ Հայաստանում։ Այսինքն Տավուշում տեղի ունեցող գործընթացները տեղական խնդիր չեն եղել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը