17 06 2024

Հնարավոր է. վարչապետը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին. «Ազատություն»

Հնարավոր է. վարչապետը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին. «Ազատություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքեց. - «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»:

«Ազատությունը» գրում է.

«Գիտեք, որ էս պահին մենք կանոնակարգի նախագծի վրա ենք աշխատում, և ըստ նախնական պյմանավորվածության, նաև ապրիլի 19-ի արձանագրության մեջ դա ֆիքսված է, որ կանոնակարգի հաստատումից հետո հանձնաժողովները կորոշեն՝ որն է», - նշեց Փաշինյանը:

«Ես ուրիշ բանի վրա եմ ձեր ուշադրությունը ուզում հրավիրել, որ, տեսեք, ես երեկվանից Սյունիքի մարզում եմ և տասնյակ հանդիպումներ եմ ունեցել՝ և՛ սահմանամերձ, և՛ ոչ սահմանամերձ բնակավայրերում, ակնհայտ է, որ խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի օրակարգը և խաղաղության օրակարգը մեր ժողովրդի կողմից ընկալված է: Սա շատ կարևոր, ինձ համար շատ կարևոր, այ սա, հատկապես էս արձանագրման համար, և ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հաղորդակցել մեր ժողովրդին, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում, ինչը շատ կարևոր է», - ընդգծեց վարչապետը:

Այդ կոնտեքստում, ըստ Փաշինյանի, «սահմանազատման հարցերը, մյուս հարցերը, իրանք դառնում են աշխատանքային հարցեր, որ, իհարկե, Կառավարությունը պիտի շարունակի լայնորեն իրազեկել ժողովրդին, թե ինչ է տեղի ունենում, ինչի է տեղի ունենում, որն է դրա նպատակը, որոնք են բարդությունները, որոնք են ռիսկերը, որոնք են ռիսկերը կառավարելու մեր գործիքակազմը և մեթոդները, և էդ տրամաբանությամբ պետք է շարունակենք առաջ շարժվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ