17 06 2024

Օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով են ուզում անցկացնել

Օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով են  ուզում անցկացնել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։

 

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ