17 06 2024

Թող իրա երեխեքը հանուն ոչնչի գնան ու ինքն էլ մեր նման հպարտ ման գա. Զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանի մասին



«Երեխես մինչև վերջ կռվեց, որ հայրենիքը պահի, մի գրիչի հարվածով լրիվ տվեցին»,- այսօր «Եռաբլուր»-ում ասաց 44-օրյա պատերազմի նահատակ Արթուր Սուքիասյանի մայրը։ «Վիրավոր էր, բայց նորից հետ գնաց կռվի։ Հոկտեմբերի 5-ից արդեն գիտեր, որ հողերը տվել են, բայց ասում էր՝ պետք ա մնանք, կռվենք, որ չտան»,- ասաց նա։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի հայտնի հայտարարությանը, զոհվածի մայրը նշեց․ «Թող իրա երեխեքը հանուն ոչնչի գնան ու ինքն էլ մեր նման հպարտ ման գա, ասում էր՝ թող հպարտ լինեն, թող մեր նման հպարտ լինի․․․ իրանք նեռի ծնունդներ են»,- նշեց նա՝ հավելելով, որ փորձում են չչարանալ ու ներել բոլորին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ