13 06 2024

Հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան

Հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան

Երեկ տեղի ունեցածը նույնիսկ սպասելիքներից վեր էր. Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Այն ինչ երեկ տեղի ունեցավ, պարզապես ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը»,-ասաց նա։

Սրբազանը նշեց, որ երեկ այցելել են հիվանդանոցում գտնվող տուժածներին. «Բոլորը բեկորային վնասվածքներ են ստացել, ոչ թե սոսկ լուսաձայնային վնասվածքներ, հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ, մեծ ատելության մասի՞ն է սեփական ժողովրդի դեմ, թե՚ ոչ, մեծ աթոռի պաշտպանմունքի մասի՞ն է , թե՞ ոչ»,-ասաց նա։

Սրբազանը փոխանցեց, որ բոլորն էլ մի բան են ասել՝ չնահանջել այս ճանապարհից, անկախ բոլոր տեսակի դժվարությունից։

«Հայտարարել էին 96-ժամյա ռեժիմի մասին, 4 օրվա մասին և երեկվա դատապարտելի դեպքերը, արյունի ծարավ դեպքերը եկան վկայելու, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ գործելու, ամեն ինչի ընդունակ է, միայն թե իր աթռոը չփախնի իր տակից։ Այս 4 օրվա ընթացում տասնյակ հազարավոր մարդկանց միջոցով կարողացանք հասնել այնպիսի աստիճանի, որ ստիպված են եղել այո՛, զենք կիրառել ձեր դեմ։ Այս 4 օրերը ձեր հաղթանակի մասին են»,-ասաց նա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ