Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով:
«Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնում են կառավարությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը