06 06 2024

Հայաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա․ Միխայիլ Գալուզին

Հայաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա․ Միխայիլ Գալուզին

ՌԴ դեսպանը խորհրդակցություններից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Այս մասին  РИА Новости -ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կենտրոնից դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական ​​պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այս խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երեւան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասաց նա։

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի անկման մասին հարցին՝ նա նշեց, որ «այդ մասին բացարձակապես խոսք չկա»: «Դեսպանին կանչել են խորհրդակցության, նրան հետ չեն կանչել։ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- հավելեց նա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»։

Նշենք, որ մայիսի 24-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ