11 12 2023

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 4-10-ը:

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900.19մ (10.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9սմ-ով։

2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 4-ից 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.591մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ 109.974մլն. մ³:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ