31 05 2024

Բերետավորը ապտակել է սեփական մորը Նիկոլին քննադատելու համար․ politik.am

Բերետավորը ապտակել է սեփական մորը Նիկոլին քննադատելու համար․ politik.am

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ոստիկանության աշխատակիցները աչքի են ընկնում իրենց անմարդկային վարքագծով։

Հատկապես այս գործում տարբերվում են կարմիր և սև բերետավորները։

Հետաքրքիր է, որ բերետավորների մասին ամենատարբեր պատմություններն ու փաստերն են շրջանառվում։ Օրերս փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը գրել էր, որ կարմիր բերետավորների մեջ տեսել է իր նախկին մի ծանոթի, որը ժամանակին կնոջը բռնաբարողի դեմ բողքը հետ է վերցրել փողի դիմաց։

Հանրային գործիչներից Նարեկ Մանթաշյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր տեղեկություններով կանանց և երեխաների նկատմամբ բռնություն գործադրող բերետավորների վրա կան կոմպրոմատներ և իշխանությունները դրանով են նրանց դարձրել գերագրեսիվ։ Ըստ եղած տեղեկատվության այդ բերետավորները համասեռամոլներ են և նրանց սիրային արկածների մասին կան կոմպորմատներ իշխանությունների ձեռքին։

Երեկ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ սև բերետավորներից մեկը, ով բնակվում է Նոր Նորքում, ապտակել է սեփական մորը, ով հանդիմանել է իրեն Վեհափառի ճանապարհը Սարդարապատ հուշահամալիրում փակելու համար։

Սրանք պատմություններ են, որոնք խոսում են այն մասին, թե ոստիկանության զորքերում ինչպիսի մարդիկ կան և ովքեր են իրականում հայրենակիցների դեմ անթույլատրելի բռնություններ գործադրողներն իրականում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ