Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել ԼՂ-ից բռնի տեղահանված 96,696 անձ, հաշվառման են կանգնել 83,942-ը, քաղաքացիության համար դիմել է 2075 անձ, որոնցից 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիական դիմումների մասին տվյալներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը