ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 54,5-րդ կմ-ին՝ Գագարին բնակավայրի մոտ, դեպի Երևան ուղղությամբ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է։
Հաղորդվում է, որ լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հունիսի 3-ից:
Ճանապարհային ոստիկանության ծառայությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը