18 03 2024

Քաղաքացին մասամբ կատարել է Փաշինյանի տված խոստումը և ձերբակալվել



Երեկ՝ մարտի 17-ին, Արարատի մարզի 36-ամյա բնակիչը կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։ Վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Հիշեցնենք. 2018 թվականի ապրիլի15-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել փակել ճանապարհներին առկա բոլոր արագաչափերը և գալ Երևան՝ հեղափոխություն անելու։

«Խնդրել են կոչով դիմել բոլոր մարզերին՝ մարզկենտրոններից ավտոերթերով և բոլոր արագաչափերը փակելով գալ Երևան»,- հայտարարել էր նա:

Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բոլոր արագաչափերը հեռացնել ՀՀ ավտոճանապարհներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ