26 05 2024

Նախնական տվյալներով աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր. Գնել Սանոսյան

Նախնական տվյալներով աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր. Գնել Սանոսյան

Հսկայական չափերի բնական աղետ է, որն արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել։ Այս մասին «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Նախնական տվյալներով աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր»,- նշել է նա։

Հիշեցնենք. Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ