21 05 2024

Ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ դուք առնվազն ազդեցության գործակալ չեք․ Խամոյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին



 

Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կամենում է ընտրել ՍԴ դատավոր։ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը թեկնածուին դիմելով ասաց․ «Ձեզ այսօր ՔՊ խմբակցությունը ընտրելու է ՍԴ անդամ․ այնպես, ինչպես 2021թ․ հունվարին ընտրեց ԲԴԽ անդամ 5 տարի ժամկետով․ այնպես, ինչպես 2023թ․ հոկտեմբերին ընտրեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր 5 տարի ժամկետով»։

Ապա պատգամավորը հարց ուղղեց․ «Ինչ վերաբերում է Ձեր կենսագրականը թաքուն պահելու միտում չունենալուն, երեք անգամ այդ ամբիոնից ներկայացվել է ձեր կենսագրականը և երեք անգամ էլ բացակայել է այն ձեր կենսագրականից, որ 4 տարի եղել եք Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ և 4 տարի եղել եք տնօրենների խորհրդի նախագահ։ Հիմա մի հետաքրքիր համադրություն․ այն նույն ժամանակահատվածում, երբ դուք եղել եք Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այդ նույն հատվածում՝ 2006-2013թթ․ եղել եք ԱՄՆ դեսպանատան գրանցված աշխատող։ Զուգահեռաբար։ Հարցս հետևյալն է՝ ես, որպես ԱԺ պատգամավոր, ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ դուք այսպիսի հարուստ կենսագրութմաբ առնվազն ազդեցության գործակալ չեք»։

Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց, որ իր կենսագրությունում այլ դրվագներ էլ են եղել, որոնց մասին չի նշել, ասաց, թե Սորոսի հիմնադրամում աշխատել է, բայց հիմնադրամի աշխատողը չի եղել և այլն։

Ագնեսա Խամոյանը կրկնեց հարցը՝ ինչ երաշխիք, որ ազդեցության գործակալ չէ։ Թեկնածուն ասաց՝ «Երաշխիքների կարիք չկա, որովհետև չկա վտանգ ձեր ասած մարդը լինելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ