20 05 2024

Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան

Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ խախտել այդ «ավանդույթը» և կատարել երկու հարցադրումներ, որոնք գուցե հետագայում ակտուալ լինեն.
-Ինչո՞ւ հենց Նախագահին և ԱԳ նախարար Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռը,
-Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից (որտեղ ըստ տարբեր աղբյուրների իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։
ԵՒ որպես հարցադրման ամփոփում` ի՞նչ կապ ունեն կատարվածի հետ Ադրբեջանն ու Իսրայելը և ինչո՞վ կարող էին թիրախավորվել հենց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահյանի անձերը։
Կարծում եմ ժամանակը կպատասխանի` պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ