20 05 2024

Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր

Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր

Լրատվամիջոցներում և համացանցում տարածվում են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում բելորների հայտնաբերման առաջին կադրերը։
Ուղղաթիռի ուղևորների կյանքի որևէ նշույլ չկա, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում  մասնակցել է  Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ