Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է. Reuters-ին ասել է Իրանցի պաշտոնյան։
«Մենք դեռ հույսեր ունենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են», - ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Նշենք, որ նշվում է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը նշել է, որ որոնողափրկարարական խմբերից մեկը մոտեցել է դեպքի վայրին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը