Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ն.Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին, այսօր Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին։
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը