10 05 2024

Ոստիկանական մեքենան կողք է քաշվում, և կամազը մխրճվում է ժողովրդի մեջ․ փաստաբան



 

Երեկ՝ մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ, երբ հրապարակում կար տարբեր հաշվարկներով շուրջ 100 հազար մարդ, «Կամազ» մակնիշի ավտոմքենան Պարոնյան թատրոնի մոտով մխրճվում է ժողովրդի մեջ։

Փաստաբան Դավիթ Թովմասյանը մանրամասներ է հայտնում դեպքից․ «Ի՞նչ է տեղի ուեցել, Պարոնյանի թատրոնի դիմացի հատվածով ոստիկանական մեքենան կողք է կաշվում, և 74FF004 պետհամարանիշով Կամազը մտնում է ժողովրդի մեջ։

Ես տեղյակ եմ մեկ վիրավորի մասին, որին տանում են շտապօգնության մեքենայով։

Վարորդն անադեկվատ վիճակում է եղել, ավտոյի պատուհանը բացում է ասում՝ «Ստեղ սրբազան կա՞, հլը տեղը ասեք»։

Էդ փողոցը, որով ընթացել է կամազը, ունեցել է երթևեկության հակառակ ուղղութուն, «պրոտիվ» է քշել։ Պարեկային ծառայության աշխատակիցները փակել էին ուղղությունը, փողոցում լիքն էին կարմիր բերետները։

Վաղը հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին, որովհետև մեզ պետք չեն իրավապահ համակարգի աշխատակիցներ, որոնք չեն գիտակցում իրենց առաքելությունը՝ պահպանելու, պաշտպանելու մարդու իրավուքները և համագործակցում են ինչ-որ հանցավոր երևույթների հետ»։

Հիշեցնենք, որ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ ևս նման հանցագործություն էր տեղի ունեցել, ԵԿՄ ավտոմեքենան մխրճվել էր ժողովրդի մեջ, սակայն իրավապահ համակարգը քրգործ հարուցեց և կալանքի տարավ անձանց, ովքեր կասեցրել էին մեքենայի ընթացքը, իսկ վարորդը մնաց անպատիժ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ