ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,- ասված է հաղորագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:
КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը