08 05 2024

Արցախը կերան ուղղակի.․․ Բագրատ սրբազան

Արցախը կերան ուղղակի.․․ Բագրատ սրբազան

Բագրատ Սրբազանը Շարժմանը միացած արցախցիներին դիմեց՝ շեշտելով՝ ով տարբերակված մոտեցում կցուցաբերի իրենց, ուրացող է և Հուդա, իսկ Արցախ վերադարձ լինելու է՝ այլ ելք չկա։

« Չեմ կարողանում առանց հուզումի խոսել իմ թանկագին, նվիրական, չքնաղ արցախցիների մասին․ մեր հայրենակիցների, ում մենք ամբողջության մեջ չկարողացանք ճշմարտապես գնահատել, և հանձնեցինք մեր հայրենիքը, մեր սեփական  ժառանգությունը, մեր տունը, որտեղ ջրից ավելի արյուն է հոսել, որտեղ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր հայրերը, դուստրերը, մայրերը ոտքի ելան՝ հայոց պատվի և արժանապատվության համար։ Ցավոք, այսպիսի վախճան ունեցավ ապիկարության, տհասության պատճառով։ Չասեմ էլ մյուս պիտակավորումները։ Արցախը կերան ուղղակի։

Արցախցիներս, իմ շա՜տ սիրելի ժողովուրդ․ դուք որևէ բանով տարբեր չեք։ Ով տարբերություն կդնի ձեր միջև, նրանք ուրացող են, Հուդայի բաժին են, 30 արծաթով ապրող մարդիկ են։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է։ Եվ այո, մենք պիտի վերադառնանք Արցախ։ Այլ ելք չունենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ