Մենք ուզում ենք հետ գնանք տուն՝ Արցախ. Հիմա այս շարժումը, որ սկսել է Բագրատ Սրբազանը, բոլորիս համար ոնց որ նոր հույս լինի, նոր շունչ լինի, շանս լինի, որ կգնանք մեր տուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի երիտասարդ կինը, ով պատրաստվում է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին:
«Մինչեւ չունենանք ուժեղ Հայաստան, մենք հետ Արցախ գնալու հույս չենք կարող ունենալ: Դրա համար մենք սատարում ենք Բագրատ Սրբազանին: Մենք մեծ հույս ունենք, որ այս չարիքի դեմ պայքարը, սեւի դեմ պայքարը, լույսի պայքարը կկարողան հաղթանակի հասնել, անհնար է, որ սատանան հաղթի, այդպես չի լինում: Սա իրոք լույս է մեզ համար, որովհետեւ ամեն օր նոր ստորություն սպասելով, ամեն օր պատերազմի վտանգի մեջ, ամեն օր հայրենիքի մի մաս կորցնելով չենք կարող ապրել երջանիկ: Շատ հույս ունեմ, որ վաղը հրապարակն այնքան լիքը կլինի, որ այս իշխանությունների համար մեծ ազդակ կլինի, որ թողնեն ու գնան»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանը իշխանափոխության հարց չի բարձրացնում, արցախցի կինն ասաց. «Եթե լույսը հաղթի, խավարասերները կգնան: Ես մեծ հույս ունեմ, որ երբ լույս սփռվի, խավարի մարդիկ կգնան: Իհարկե, իրատեսական է Արցախը հետ բերելը, մենք իրավունք ունենք հետ գնալ մեր տները միջազգային իրավունքով: Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ: Դիվանագիտությունն ինչի՞ համար է: Ես վստահում եմ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը