02 05 2024

Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան

Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան

Այսօր «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Գյումրիում՝ կոչ անելով դեմ արտահայտվել Տավուշում միակողմանի զիջումներին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ ամբողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի, ամեն մեկն իր տեղում պետք է ակտիվություն ցուցաբերի, որ Հայաստանն էլ չկրկնի Արցախի ճակատագիրը։

«Զիջումները բերելու են նոր զիջումների, քանի որ Ալիևի ախորժակը չի փակվելու»,-ընդգծել է Ա․Թևանյանը։

Հիշեցնենք, որ մինչ այս «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիաներ է իրականացրել նաև Երևանի ԲՈՒՀ-երում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ