Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շատ կարճ. դաշտ նետած այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը։
Ադրբեջանը ՉՈՒՆԻ բավարար գազ իր ներքին շուկան ապահովելու համար։ Արտաքին պարտավորություններն էլ հազիվ-հազիվ են կարողանալու փակել։
Ըստ այդմ ներքին շուկայի համար ռուսական գազ են գնում, իսկ սեփական գազն ուղղում են արտասահման, մասնավորապես Թուրքիա ու Եվրոպա։
Սա լրիվ հավայի թեմա է, որը դաշտ է նետել նզովյալ Ալեն Սիմոնյանը՝ որպես ինֆորմացիոն ծամոն, մարդկանց զբաղեցնելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը