Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Հակոբյանը հայտնում է, որ «Երկրապահի» մեքենան մխրճվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած հարակից գյուղերի բնակիչների մեջ։
Իրավիճակը լարվել է, տեղի է ունեցել իրարանցում, որի հետևանքով սկսվել է քաշքշուկ։
Վահագն Հակոբյանը հայտնում է, որ այնտեղ ներկա մեծ թվով ոստիկանները թույլ են տալիս բախումը։
«Ոստիկանները նայում են, թե ոնց ա բախում լինում, ավտոն մխրճվում ա ժողովրդի մեջ»,-ասում է նա։
Ոստիկանները հարվածելով Հակոբյանին ստիպեցին անջատել հեռախոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը