Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս–Նոյեմբերյան հատվածը։
Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։ Նրանք նշում են, որ ուզում են հանգիստ ու անվտանգ ապրել իրենց հայրենի գյուղում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կայացած սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպմանը կողմերը համաձայնեցեր են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը