Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջում են Երևանի կենտրոնական փողոցներով և առգրավում փողոցում առևտուր անողների ապրանքը:
Անցորդներից մեկը պաշտպանեց առևտուր անողներին։
«Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում: Մեղք են, երեխա են պահում, ի՞նչ անեն:
Մենք այստեղից ենք օգտվում: Օրինակ, «Սիթիում» մառոլը 150-160 դրամ է, այս մարդիկ 100 դրամով են տալիս, ինձ ձեռ է տալիս: Ինչու պետք է «Սիթին» օգտվի: Սա էլ իրենց աշխատանքն է»,-ասաց մի կին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը