Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սամվել Վարդանյանին 2 ամսով տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ են նշանակել, մինչև դատեն։
Կրկին, շատերս ուրախացանք, որ չեն փակել, բայց կրկնեմ, որ զրո հիմքով մարդուն թեկուզ 2 ամսով աշխատելու, հաղորդակցվելու, 4 պատից դուրս գալու հնարավորությունից զրկելը, առավել ևս՝ 7 մլն դրամի գրավ վզին փաթաթելը շատ կոնկրետ պատիժ է։
Պատիժ՝ չգործած հանցանքի համար։
Այնպես որ Սամվելը եթե և քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է + իշխանական բեսպրեդելի զոհ է։
Վստահ եմ նաև, որ նիկոլանք հաճույքով կփակեին Սամվելին, բայց կարծում եմ, որ հանրային արձագանքը որոշակիորեն զսպեց իրենց։
Այնպես որ, ընկերնե՛ր, հանրային դիմադրությունը շատ կարևոր է։
Նիկոլն Ալիևի պես է. ինչքան չդիմադրես, այնքան առաջ է գալու։
Շատ ապրե՛ն փաստաբանները, ապրե՛ն բոլոր նրանք, ովքեր երեկ դատարանի մոտ էին, ապրեն բոլորը, ովքեր երեկ բացեիբաց իրենց վրդովմունքն արտահայտեցին, չլռեցին և աջակցեցին Սամվելին։
Հ.Գ. Նիկոլի և իր հանցակիցների հասցեին Սամվելի, Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բոլոր ասածներն ի սրտե կիսում եմ։ Բայց մեր խնդիրը սրանց քրֆելով սիրտ հովացնելը չի։
Սիրտս կհովանա, երբ մեր երկիրը նիկոլաթուրքական օկուպացիայից ազատագրելուց հետո դավաճանները դատվեն ՀՀ դատարանում։ Դավաճաններին արդար դատով դատելը և օրենքի ամբողջ խստությամբ պատժելը կլինի հայկական ազգային պետության կայանալու ցուցանիշ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը