Դատական համակարգը զավթել են, կան առանձին դատավորներ, որոնք փորձում են մնալ դատավոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այն ինչ կատարվել է Սամվելի հանդեպ տիպիկ բռնապետական գործիքակազմ է, ասես գրքից վերցված լինի։ Ինչքան հանրությունը լռի, ինչքան չդիմադրենք, այնքան այս վիճակը վատթարանալու է։ Էսօր մարդուն ծեծում են, վաղը արևանգելու են, քաղաքական սպանությունների են պատրաստ լինելու դիմել»,- ասաց փարձագետը։
Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։
Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետև, Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս, ծեծի էր ենթարկվել դիմակավորված անձանց կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը