06 04 2024

Կրակել են պատուհանի վրա, պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. «Հրապարակ»

Կրակել են պատուհանի վրա, պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 11-ից երևի մինչև  04.00-05.00-ը։ Այս մասին տեղեկացրել է Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը։ Թշնամին կրակ է բացել գյուղի վրա՝ կրակել են մեծ տրամաչափի զենքերով։

«ԴՇԿ, ՍՊՎԴ զենքի տեսակ է՝ խոշոր տրամաչափի զենք է, բայց խուճապ չկա, բոլորը գյուղում են, ամեն ինչ նորմալ է»,- պատմել է Պապյանը։

Գյուղի վրա կրակելու հետևանքով տները մեծ վնասներ են կրել՝ տանիքներն են հիմնականում վնասվել:

«Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել… Բարեբախտաբար վիրավորներ չկան: Տները շատ վնասվել են, բայց մարդկային վնասներ չեն եղել»,- նշել է նախկին գյուղապետը:

Թե դիրքերում ինչ իրավիճակ է եղել՝ չգիտի, սակայն հստակ գիտի, որ հարձակում չի եղել՝ դիրքերի ուղղությամբ են կրակ վարել ու գյուղի վրա են կրակել: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ