05 04 2024

Ձեր ենթակայության տակ գտնվող ԿԳՄՍ նախարարությունը մի շարք ապօրինություններ է արել․ դերասանը՝ Փաշինյանին



Արդեն երեք օր է՝ «Գոյ» թատրոնի դերասանները նստացույց են անցկացնում՝ պահանջելով բացել թատրոնի փակ դուռը։ Հիշեցնենք, որ դուռը կողպվել է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրինության կողմից՝ պատճառաբանությամբ, թե «Գոյ»-ը վերակազմակերպումից հետո այլևս Սունդուկյանի մաս է կազմում և դերասանների մուտքը պետք է լինի մայր թատրոնի գլխավոր մուտքից՝ սահմանված անցաթղթերով։

Դերասանների կողմից նաև նամակ է ուղարկվել վարչապետ Փաշինյանին՝ մատնանշելով ԿԳՄՍ նախարարության և մայր թատրոնի կողմից թույլ տրված մի շարք ապօրինություններ, սակայն դիմումը, դերասան Սարգիս Արզումանյանի խոսքով, վերահասցեավորվել է այն մարդկանց, ովքեր այդ ապօրինությունները կատարել են։

«Նամակը փաստացի չի հասել վարչապետին, գրության վերջում կար խնդրանք, որ թատրոնից երեք հոգի հանդիպեն վարչապետի հետ և քննարկեն հարցը, բայց փաստաթուղթը վերահասցեավորելով ԿԳՄՍ նախարարություն, ինչպե՞ս է հարցը լուծվելու։ ԿԳՄՍ նախարարությո՞ւնը պետք մեզ թույլ տա, որ հանդիպենք վարչապետի հետ։ Սա բացահայտ անգործություն է, կամ միտում, որ այս մարդիկ չեն ուզում, որ գործը հասնի վարչապետին, վարչապետը գիտի, թե չգիտի՝ հարցի մյուս կողմն է»,- ասել է Արզումանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ