04 04 2024

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․ Գրիգոր Մինասյան



Այսօր՝ ապրիլի 4-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

«Հայաստանը ժողովրդավար երկիր է այնքանով, որ ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերն ու տեսնում, թե որքան ընդդիմադիրներ ու նրանց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից։ Յուրաքանչյուր մարդ իր պաշտպանողական ստրատեգիայում որոշում է, թե ինչ ձևերով է պաշտպանվում: Կան մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակահատված պետական պաշտոններ են զբաղեցրել, ու նրանց նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, փաստաբաններն ընտրում են հեշտ պաշտպանվելու միջոցը՝ պարուրելով այդ գործը քաղաքական էլեմենտներով, որ ավելի շատ հետաքրքրի գործն ու լուսաբանվի»,- նկատեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ