03 04 2024

Հարցվածների 87,5 տոկոսը դեմ է Տավուշի վերաբերյալ Փաշինյանի գործողություններին



«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահամանազատումը իրականացնել փուլային և նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է 4 բնակավայրի՝ գյուղերի անկլավների փոխանցում Ադրբեջանին: Որքանո՞վ է այս մոտեցումը Ձեզ համար ընդունելի»․ այս հարցն է տրվել ՀՀ քաղաքացիներին։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Միանշանակ ընդունելի է – 2,9%
  • Ավելի շուտ ընդունելի է – 6,0%
  • Ավելի շուտ ընդունելի չէ – 7,8%
  • Ընդհանրապես ընդունելի չէ – 79,7%
  • Դժվարանում եմ պատասխանել – 3,6%

Նշենք, որ հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ 1101 քաղաքացուց՝ մարտի 27-29-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ