Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով զինվորական հաշվառման վերցված քաղաքացիների տարիքային շեմը 27-ից կիջեցվի 25-ի: Ըստ РБК-Украина-ի՝ դրա մասին ասված է Ուկրինայի Գերագույն ռադայի հայտարարությունում։
Գերագույն Ռադան 2023 թվականի մայիսի 30-ին կողմ է քվեարկել թիվ 9281 օրենքին, իսկ նույն թվականի հունիսի 5-ին փաստաթուղթը հանձնվել է Ուկրաինայի նախագահին՝ ստորագրման։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր փաստաթուղթը չէր ստորագրվել։
2024 թվականի ապրիլի 2-ին Գերագույն Ռադայի կայքում նշվել է, որ օրենքը վերադարձվել է նախագահի ստորագրությամբ։
Ըստ այդմ, արդեն վաղվանից՝ ապրիլի 3-ից Ուկրաինայում ծանուցումներ կտրվեն 25 տարեկան զինապարտ քաղաքացիներին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը