Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական զինուժը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր կետերում հրետանի է տեղակայում և ամրաշինական աշխատանքներ կատարում։
Հիշեցնենք, որ նախորդ օրը Բաքվի տարածած նման ապատեղեկատվությունը հերքել եր ՀՀ ՊՆ-ն, նշելով որ սահմանային իրվիճկը թույլ է տալիս նոր ուժեր չտեղակայել հայ-ադրբեջանական սահմանագոտում։ ԵՄ դիտորդական առաքելությունը նույնպես հայտարչարել էր, որ զինված ուժերի տեղաշարժ չի արձանագրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը