Մեր ուզածը այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. այնտեղ, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնական է, ադրբեջանական զորքերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա պետք է տեղի ունենա ամբողջ սահմանի երկայնքով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, արդյոք դա միաժամանակյա գործընթա՞ց է լինելու, որովհետեւ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին դա չի լինելու, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես այդ մանրուքին չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ միաժամանակ է լինելու, թե ոչ, բայց այդ պրոցեսները պետք է զուգահեռ տեղի ունենան: Նկատի ունեմ, որ նույն գործընթացի շրջանակներում պետք է տեղի ունենան: Այդ պրոցեսը սահմանի ամբողջ երկայնքով պետք է շարունակականություն ունենա:
Ով, որ ասաց, որ Հայաստանի տարածքից մեկ մմ հող են տալիս, այդ մարդը սադրող է եւ հատուկ ուղղված է ներքին խժդժություն մտցնելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը