«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Աննա Գրիգորյանի և Ագնեսա Խամոյանի հետ այսօր Արմավիր ՔԿՀ-ում այցելեցինք ապօրինի կալանքի տակ պահվող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին:
Տղաները լավ էին, շնորհակալություն էին հայտնում այս օրերին իրենց կողքին կանգնողներին և սատարողներին:
Վստահ ենք, որ ազատ խոսքի և մամուլի վրա այս հարձակումները հակառակ ազդեցություն են ունենալու իշխող ուժի համար, քանի որ նման արարքները միայն բացահայտում են նրանց բռնապետական հակումները և օգնում հասարակությանը տեսնել իրականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը